Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դատապարտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու «Մեծ յոթնյակի» նախաձեռնությունը և այն «չափազանց վտանգավոր» է անվանել:
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալով, այդ երկրները գործնականում կանտեսեն անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը», - հայտարարել է Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, դա կլինի ոտնձգություն Ռուսաստանի անվտանգության նկատմամբ, ինչը հղի է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բացասական հետևանքներով: Ռուսաստանը, Պեսկվի խոսքով, ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ յոթնյակն» Ուկրաինային տրամադրում է անվտանգության երաշխիքներ