Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը երեկոյան հերքել և հերթական ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե ժամը 13:50-17-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին երկրորդն օրն անընդմեջ խաղաղ չէ: Հայկական կողմն այսօր արդեն երկու վիրավորի մասին է հայտնել։ Երկուսի կյանքին էլ, Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վտանգ չի սպառնում։ Երկու զինվորն էլ վիրավորվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տարբեր ժամերի։
Նույն հատվածում նախօրեին ևս կրակում էին։ Բաքուն երեկ հաղորդեց, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական սահմանին երկրորդն օրն անընդմեջ խաղաղ չէ