Այսօր ժամը 12:10 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Ն. Թ.-ն, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանի ռազմական գերատեսչությունն առավոտյան հաղորդել էր նույն հատվածում մեկ այլ զինծառայողի վիրավորվելու մասին, նրա կյանքին ևս վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների համար հայկական կողմին է մեղադրում:
Նախօրեին ևս հայկական և ադրբեջանական կողմերը հաղորդել էին կրակոցների մասին, Բաքուն նաև հայտնել էր, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական սահմանին երկրորդն օրն անընդմեջ խաղաղ չէ