Բիշքեկի դատարանը չեղարկել է «Ազատության» ղրզըզական ծառայության ալիքը փակելու կառավարության որոշումը

«Ազատության» ղրղըզական ծառայության պատկերանշանը

Բիշքեկի քաղաքային դատարանն այսօր չեղարկել է «Ազատության» ղրղըզական ծառայության հեռուստաալիքը փակելու մասին կառավարության որոշումը:

Դատարանը վավեր է ճանաչել որպես իրավաբանական անձ հանդես եկող «Ազատության» ղրղըզական ծառայության՝ "Азаттык Уналгысы"-ի, և Ղրղըզստանի մշակույթի նախարարության միջև հաշտության պայմանագիրը։

Այս տարվա ապրիլին Բիշքեկի շրջանային դատարանը վճռել է արգելել «Ազատության» ղրղըզական ծառայության հեռարձակումը:

Մշակույթի նախարարությունն "Азаттык Уналгысы"-ին մեղադրել է ղրղըզ-տաջիկական սահմանային վեճերում Տաջիկստանի դիրքորոշումը միակողմանիորեն ներկայացնելու համար և պահանջել է կայքերից հեռացնել մահացու ելքով բախումների տեսահոլովակները, սակայն խմբագրությունը մերժել է պահանջը:

Այդուհանդերձ կայքէջի բովանդակության պահպանման պրոտոկոլների փոփոխության արդյունքում այդ տեսագրությունն այլևս հասանելի չէ օգտատերերին։