Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը նաև շնորհավորել է Միրզիյոևին երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով:
Կիրակի օրը կայացած ընտրություններում Շավքաթ Միրզիյոևը վերընտրվել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնում: Արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Միրզիյոևի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 87 տոկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շավքաթ Միրզիյոևը վերընտրվեց Ուզբեկստանի նախագահ