Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 494 երեխա. դատախազություն

Ուկրաինա - Խաղալիքներ հրթիռակոծված շենքի փլատակներում, Օդեսա, հունիս, 2023թ.

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր երկրում վիրավորվել է 1052 երեխա, զոհվել՝ 494-ը։

831 երեխա համարվում է անհետ կորած: Բացի այդ, Ուկրաինայի գնահատականներով, ռուսները երկրից դուրս են բերել գրեթե 19,5 հազար երեխայի։