Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի։ Այս մասին Եկատերինբուրգում "Иннопром-2023" ցուցահանդեսում ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար, այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում, կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 տոկոս աճի», - ասել է Քերոբյանը։