Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ԱՄՆ-ում հանդիպել է պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ:
Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինի համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է ԶՈՒ ժողովրդավարական կառավարմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի:
Արմեն Գրիգորյանն անցած շաբաթվա սկզբին է մեկնել Վաշինգտոն, որտեղ հանդիպել է, մասնավորապես, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ու մարտահրավերներըԳրիգորյանը Վաշինգտոնում ուղեղային կենտրոնների փորձագետների հետ քննարկել է Հայաստանի անվտանգային միջավայրըՀայաստանի ԱԽ քարտուղարը վաղը կմեկնի Վաշինգտոն