«Հունգարական խորհրդարանը առանց որևէ խնդրի կվավերացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը», - այսօր Վիլնյուսում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Հունգարական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «վավերացման գործընթացի ավարտը զուտ տեխնիկական խնդիր է». - «Մեր կառավարությունը կողմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»։
Մինչև նախորդ շաբաթ, սակայն, Բուդապեշտը չէր շտապում վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ այս հարցի քննարկումը տեղափոխելով խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգ։ Հունգարիայի կառավարությունն իր դիրքորոշումը կտրուկ փոխվեց Անկարայի և Ստոկհոլմի միջև պայմանավորվածությունների ի հայտ գալուց հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցումՀունգարիան չի խոչընդոտելու Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, շվեդ գործընկերոջը վստահեցրել է ՕրբանըԱնկարան և Բուդապեշտը շարունակում են արգելափակել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին