Բայդենն ու Զելենսկին կհանդիպեն վաղը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները նախատեսված են վաղը՝ Վիլնյուսում։ Այս մասին հաղորդում են մի շարք արևմտյան աղբյուրներ, մասնավորաբար՝ Politico հանդեսը, CNN հեռուստաընկերությունը և Reuters գործակալությունը։

Reuters-ի տեղեկություններով` հանդիպման մասին պայմանավորվածություններն առայժմ նախնական բնույթ են կրում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից գործակալությանը տեղեկացրել էին, որ Զելենսկին կարող է և չմեկնել Վիլնյուս, եթե գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չուղարկվի։

Politico-ի տեղեկություններով՝ իր ուկրաինացի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում Բայդենը փորձելու է նրան համոզել, որ առավելագույնը, ինչ կարող է առաջարկվել Կիևին այս փուլում, «ԱՄՆ և դաշնակիցների կողմից տրվող անվտանգության նշանակալի երաշխիքներն են, ինչպես նաև դաշինքին անդամակցության ճանապարհին որոշ բյուրոկրատական խոչընդոտների վերացումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստոլտենբերգ․ «Այսօր Ուկրաինան շատ ազդեցիկ ուղերձ կստանա ՆԱՏՕ-ից»Հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղարի և Ուկրաինայի ԱԳ նախարարի միջևՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցելու որոշում Զելենսկին «դեռ չի կայացրել»