Ստոլտենբերգ․ «Այսօր Ուկրաինան շատ ազդեցիկ ուղերձ կստանա ՆԱՏՕ-ից»

Լիտվա - Ինստալացիա Վիլնյուսում, որտեղ անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հուլիս, 2023թ.

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինան շատ ազդեցիկ ուղերձ է ստանալու», - այսօր Վիլնյուսում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի պաշտոնական հատվածին նախորդող հանրային ֆորումի ընթացքում, հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։

«Մենք հստակորեն հայտարարելու ենք, որ Ուկրաինան [ի վերջո] անդամակցելու է ՆԱՏՕ-ին, վերացվելու է անդամակցության գործողությունների պլանի (MAP) կատարման` Ուկրաինային ներկայացվող պահանջը։ Բացի այդ, ուկրաինական ուժերը լիարժեքորեն կհամապատասխանեցվեն դաշինքի չափանիշներին, կստեղծվի նաև ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը։ Այս ամենը շատ ազդեցիկ և դրական ուղերձ կհղի Ուկրաինային», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցելու որոշում Զելենսկին «դեռ չի կայացրել»