Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի ու ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերի հետ։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր, պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
Խորհրդակցությունից այլ մանրամասներ չեն հաղորդվում։