Օդանավում վախճանվել է Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներից մեկը

«Զվարթնոց» օդակայանը, արխիվ

Հուլիսի 10-ին տեղական ժամանակով գիշերը 1:15-ին Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Մոսկվա-Երևան չվերթը կատարող օդանավում ուղևորներից մի կնոջ մահվան մասին:

Հաղորդվում է, որ 60-ամյա ուղևոր Ամալիա Պ.-ի ինքնազգացողությունը թռիչքի ընթացքում կտրուկ վատթարացել է, կինը մահացել է:

Ոստիկանների փոխանցմամբ, օպերատիվ խումբը քննություն է կատարել, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր քննիչները չեն հայտնաբերել: