Վաղը Վիլնյուսում կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռոեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը, արխիվ:

Վաղը Վիլնյուսում գումարվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը:

Ենթադրվում է, որ նախագահները կքննարկեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման, F-16 մարտական օդանավերի գործարքի և ռուս-ուկրաինական պատերազմի թեմաները:

Բացի այդ, Վիլնյուսում նախատեսվում է Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր Յենս Ստոլտենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի եռակողմ հանդիպումը:

Էրդողանը Վիլնյուսում առանձին հանդիպում կանցկացնի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: