Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում հարձակման ենթարկված և դրա կապակցությամբ աշխատանքը դադարեցրած Ադրբեջանի դեսպանատան անվտանգությունն ամբողջությամբ կերաշխավորվի:
«Իրանը գիտակցում է իր պատասխանատվությունը: Բնական է, որ Ադրբեջանի դեսպանատունն առավելագույնս պաշտպանված կլինի»,- ասել է Քանանին:
Այս տարվա հունվարի 27-ին առավոտյան տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ հարձակում դեսպանատան վրա:
Միջադեպի ընթացքում դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը սպանվել է, ևս երկու աշխատակից վիրավորում են ստացել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն և կարգադրել է Թեհրանից անհապաղ տարհանել դեսպանատան բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին: Տարհանումն ավարտվել է հունվարի 29-ին:
Այսօրվա դրությամբ Իրանում ադրբեջանական դիվանագիտական առաքելություններից գործում է միայն գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքու-Թեհրան դիվանագիտական մենամարտն ու մեղադրանքները թափ են հավաքում