«Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, ինքնասպանություն է գործել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության N զորամասի զինծառայող Սեյմուր Բակիևը:
Հաղորդագրությունը հրապարակել է Ադրբեջանի զինվորական դատախազության մամլո ծառայության ղեկավար Ֆիրադ Ալիևը:
Նրա փոխանցմամբ՝ դեպքի վայրում Նախիջևանի զինվորական դատախազությունը զննություն է կատարել և իրականացրել է անհրաժեշտ այլ գործողություններ:
Փաստի առթիվ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ երկրի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի հատկանիշներով («ինքնասպանության դրդելը»):
Ըստ «Թրենդ»-ի, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և անհապաղ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: