Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի ղեկավարած պատվիրակությունը ներկա կլինի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 11-ից 12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Դարչաշվիլին կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքին, որի ընթացքում պետք է քննարկվեն համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ն Վիլնյուսում կհայտարարի Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն անվերապահորեն սատարելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի դաշինքի աջակցությունը Վրաստանին