Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, փոխանցում է իրանական IRNA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ նախքան առաքելության մեկնարկը դեսպանը երեկ հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։
Ըստ գործակալության՝ հանդիպմանն Իրանի արտգործնախարարը վերահաստատել է հարևան երկրների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու Թեհրանի քաղաքականությունը։
Աբբաս Բադախշան Զոհուրին ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նա դեսպան էր նշանակվել 2019-ին, իսկ Հայաստանում ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Առաքելության ավարտին Զոհուրին մի շարք հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի. Ռայիսի