Այսօր կհանդիպեն Շվեդիայի և Թուրքիայի ղեկավարները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին, նոյեմբեր, 2022թ.

Շվեդիայի վարչապետն այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ՝ փորձելով հաղթահարել ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցում դիվանագիտական փակուղին։

Երեկ հեռախոսազրույց է կայացել Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև: Սպիտակ տան կարճ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ «Բայդենը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ ընդունել Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմում»։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում Էրդողանն ու Բայդենը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Հունգարիան արգելափակում են դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստոկհոլմը ՆԱՏՕ-ի հարցում դրական ակնկալիք ունի Վիլնյուսի գագաթնաժողովիցԱնկարան դեռևս չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. ԷրդողանՇվեդիան Վիլնյուսի գագաթնաժողովի օրերին չի հասցնի անդամակցել ՆԱՏՕ-ինԲայդենն անվերապահորեն աջակցում է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում