Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին, հաղորդում է տեղեկատվական շտաբը։
Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները:
Միաժամանակ «Արցախէներգո» ընկերությունը տեղեկացնում է, որ նախօրոք հայտարարված հուլիսի 11-ի փոխարեն վաղվանից` հուլիսի 10-ից է գործելու այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը՝ հաշվի առնելով գազամատակարարման ընդհատումը:
Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը՝ հանրագումարային 143 օր շարունակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախյան կողմի հետ գազամատակարարման վերականգնման, ապա խափանման թեմայով «որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել»