Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը, հաղորդում է «Արցախգազ» ընկերությունը։
Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի:
Այսօր առավոտյան հաղորդվել էր, որ հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։
Մարտի 21-ից ամբողջությամբ դադարեցված գազամատակարարումը հուլիսի 8-ին վերականգնվել էր, և Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանվել է ընդհանուր143 օր շարունակ:
Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով մնացած բաժանորդներին գազի մատակարարման վերականգնման աշխատանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը որոշել է երկու օր Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը