Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ են։

ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին հետևելու են շուրջ 800 միջազգային դիտորդներ, այդ թվում՝ 47 երկրների և 15 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է մայիսի 10-ին։ Երկրում գործող բոլոր հինգ կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին։

Նախագահական ընտրություններն առաջինն են սահմանադրական փոփոխություններից հետո, որոնցով նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգից յոթ տարի է երկարացվել։ Սահմանադրական օրենքի համաձայն՝ երկրի ներկայիս ղեկավար Միրզիյոևը, ով պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, ևս առաջադրվելու հնարավորություն ստացավ։