Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը երեկ հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
«Քննարկել ենք տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում զրուցակցիս եմ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով:
Խոսել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորապես, շեշտել ենք երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի ԱԽ քարտուղարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գրիգորյանը Վաշինգտոնում ուղեղային կենտրոնների փորձագետների հետ քննարկել է Հայաստանի անվտանգային միջավայրըՀայաստանի ԱԽ քարտուղարը վաղը կմեկնի Վաշինգտոն