Ռուսաստանի արտաքին գերատեսչության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն առաջիկայում կմեկնի Հարավային Կովկասի տարածաշրջան։ Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մոտ ապագայում կայցելի տարածաշրջան»,- ասել է խոսնակը: Նա այցի հստակ ժամկետներ չի նշել:
Վերջին անգամ հատուկ բանագնաց Խովաևը մայիսին է եղել տարածաշրջանում և Երևանում ու Բաքվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագիրը:
Խովաևն այդ այցերի ընթացքում ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը չափազանց կարևոր է Մոսկվայի համար, և ռուսական կողմը պատրաստ է ըստ ամենայնի սատարել այդ գործընթացին: