Զախարովա. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն իրավիճակին»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանցի խաղաղապահների գործողությունները Լեռնային Ղարաբաղում կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։ Այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան:

«Ռուս խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը և, իհարկե, համահունչ կլինեն երեք կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը ևս մեկ անգամ արձանագրում է՝ Արցախում Հայաստանի բանակ չկաԽաղաղության համար Ալիևը պահանջում է զինաթափել Արցախի բանակը ու բացել «զանգեզուրյան միջանցքը»