Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Վաշինգտոնում հանդիպել է Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը: Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ:
Գրիգորյանը նաև ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ զարգացող օրակարգի առանցքային ուղղությունները:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը երեքշաբթի օրն է մեկնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք, նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԽ քարտուղարը վաղը կմեկնի Վաշինգտոն