Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Բաբարիկոյի որդին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Մինսկի շրջանային դատարանը 8 տարվա ազատազրկման դատապարտեց նախկին բանկիր և Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի որդուն։

Էդուարդ Բաբարիկոն մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու մեջ։ Իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Էդուարդ Բաբարիկոն նաև մեղավոր է ճանաչվել հանցագործությունից ստացված եկամուտները վաճառելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և սոցիալական խռովություն հրահրելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդուարդ Բաբարիկոն օգնել է ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն անկարգություններ կազմակերպելու և թշնամանք հրահրելու հարցում։

Վիկտոր Բաբարիկոն ևս ճաղերի ետևում է։ Բելառուսի դատարանը նրան 14 տարվա ազատազրկման է դատապարտվել 2021 թվականի հուլիսին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ լվանալու գործով: Նա «Բելգազպրոմբանկ»-ի գործով 8 ամբաստանյալներից միակն է, ով իրեն մեղավոր չի ճանաչել բոլոր մեղադրանքներում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Բաբարիկոյին բանտից հոսպիտալացրել են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսական ընդդիմության առաջնորդները դատապարտվել են երկարատև ազատազրկման