Ուկրաինայի Խարկովի շրջանի Պերվոմայսկի քաղաքի հրթիռակոծությունից տուժած խաղաղ բնակիչների թիվն աճում է և երեկ երեկոյան հասել է 43-ի, այդ թվում՝ 12 երեխա, հայտնում են տեղական իշխանությունները։
Նրանց տվյալներով՝ բնակելի տարածքը խոցել է ռուսական «Իսկանդեր» հրթիռը։ Հաղորդվել էր, որ երեկ ցերեկը հասցված հրթիռային հարվածը վնասել է 8 բազմահարկ շենք և 8 ավտոմեքենա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անօդաչուներն այսօր կրկին հասել են Մոսկվա