Թուրքիայում Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ֆարազմանդն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Դիվանագետն այդ մասին հայտնել է Twitter-ում տեղադրած գրառմամբ:
Ֆարազմանդն իր երախտագիտությունն է հայտնել դեսպանատան անձնակազմին, որի հետ աշխատել է Անկարայում և հաջողություն է մաղթել Թուրքիայում Իրանի հաջորդ դեսպան Մոհամադ Հասան Հաբիբուլլահզադեին։
Նոր դեսպանը նախկինում աշխատել է Լոնդոնում որպես Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար, բացի այդ ղեկավարել է Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի վարչությունը:
Դիվանագիտական կարիերայի ընթացքում Հաբիբուլլահզադեն նաև աշխատել է Ռուսաստանում և Շվեյցարիայում։