Հուլիսի 4-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ելույթ է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն։ Նա անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։
Նա հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը