Երեքշաբթի առավոտյան Կիևը փորձեր է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերով հարվածել Նոր Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտներին, բոլոր անօդաչու սարքերը ոչնչացվել կամ ճնշվել են ռադիոէլեկտրոնային համակարգերի միջոցով, հայտարարում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Նոր Մոսկվայի տարածքում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Եվս մեկ անօդաչու թռչող սարք ճնշվել է ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում», - հաղորդում է գերատեսչությունը:
Ըստ հաղորդագրության՝ զոհեր և ավերածություններ չկան:
Ռուսական լրատվամիջոցներն այսօր ավելի վաղ հաղորդել էին Մոսկվայի մոտակայքում երկու և Կալուգայի շրջանում մեկ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք է խոցվել, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում