Շիկահողի դիրքերից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանն այսօր կկանգնեն Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանի առջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Երկու զինծառայողներին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատման և այդ երկրի տարածքում «ահաբեկչական գործողությունների ծրագրման» մեջ: Ադրբեջանական կողմը պնդում է, թե նրանք իբր դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել:
Այսօր տեղի կունենա դատարանի նախապատրաստական նիստը: Գործով «տուժող» են ճանաչվել 4 ադրբեջանցիներ։
Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հուլիսի 3-ին Բաքվում կսկսվի Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողի դատավարությունըՀուսով ենք, որ կգա, որովհետև իմ տղան սխալ արարք չի գործել. Շիկահողի տարածքից առևանգված զինծառայողի մայրԱդրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին Շիկահողից անհետացած երկու հայ զինծառայողների վերաբերյալ