Վանդալները հարձակվել են Նիդերլանդներում Բելառուսի դեսպանատան վրա, հայտնում է Մինսկը։
«Մենք հաստատում ենք Նիդերլանդներում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ վանդալիզմի ակտը»,- ասված է Բելառուսի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Հարձակվողները շենքի պատերը ներկել են սև ու կարմիր գրաֆիտիներով։ Բացի այդ, մի քանի պատուհանների ապակին է կոտրվել։
Նշվում է նաև, որ իրավապահների ջոկատը ձերբակալել է հարձակվողին։
Թե որն է եղել հարձակման պատճառը, չի նշվում։