Չնայած Իրանի նոր դեսպանին Շվեդիա ուղարկելու վարչական ընթացակարգերի ավարտին, իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի պատրաստվում այժմ իր նոր դեսպանին ուղարկել Ստոկհոլմ:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը կիրակի օրը Թվիթերում հաստատել է, որ Թեհրանը նոր դեսպան չի ուղարկի Շվեդիա՝ սկանդինավյան երկրում Ղուրանի այրման պատճառով:
Հոջաթոլլահ Ֆողանին վերջերս նշանակվել է Շվեդիայում Իրանի նոր դեսպան, գրում է իրանական Mehr-ը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ի նշան բողոքի եվրոպական երկրում մահմեդականների սուրբ գրքի պղծման դեմ։