Չճանաչված Աբխազիայի ԱԳ նախարարը ռուս սենատորի ուղեկցությամբ այցելել է չճանաչված Հյուսիսային Կիպրոս

Չճանաչված Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան այցելել է Կիպրոսի թուրքական հատված՝ չճանաչված Հյուսիսային Կիպրոս։

Արձինբան ասել է, թե Ախբազիան ուսումնասիրում է Հյուսիսային Կիպրոսի հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հնարավորությունները։

Նրան ուղեկցում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի սենատոր Ալեքսանդր Նեկրասովը։