Բաքուն ևս հաստատում է ՊԲ երկու զինծառայողների մարմինների՝ Հայաստան տեղափոխման մասին լուրը

Ադրբեջանական աղբյուրները հաստատում են Պաշտպանության բանակի՝ հունիսի 28-ին զոհված երկու զինծառայողների դիերի՝ Հայաստան տեղափոխման մասին լուրը։

«Պայմաններ են ստեղծվել հունիսի 28-ին իրականացված «Վրիժառություն 2» գործողության ընթացքում զոհված երկու հայ զինծառայողների մարմինները Հայաստան տեղափոխելու համար», - հաղորդում է АPA գործակալությունը՝ հավելելով, որ մարմինները դուրս են բերվել Հակարի գետի վրա տեղակայված «Լաչին» անցակետով՝ «համապատասխան ստուգումից հետո՝ զոհերի հարազատների ուղեկցությամբ»։

Այսօր ավելի վաղ Պաշտպանության բանակի զինծառայողներ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմինների՝ Հայաստան տեղափոխման մասին հաղորդել էր Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։