Ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունիում, ասված է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրի մեջ։
Նշվում է նաև, որ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Նախորդ օրերին Արցախից տեղեկացրել են հրադադարի տարբեր խախտումների մասին, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է աշխատանքներ կատարող կոմբայնների ուղղությամբ. Արցախի ՊՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Ստեփանակերտը հերքում են հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը