Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ուկրաինան մտադիր է կատարել նոր ահաբեկչական գործողություն:
Այդպես Զախարովան արձագանքել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ճառագայթում գրանցող լրացուցիչ սարքերի տեղադրմանը և երկրի տարբեր շրջաններում անցկացվող վարժանքներին, որոնց ընթացքում մշակվում են Զապորոժիեի ատոմակայանի վթարի պայմաններում ձեռնարկվելիք գործողությունները:
«Կիևի ռեժիմը պատրաստվում է հերթական ահաբեկչությանը»,- Տելեգրամ ալիքում գրել է Զախարովան:
Ավելի վաղ «Ռոսէներգոատոմ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական Ռենատ Կարչաան ասել է, թե Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչություն ծրագրելու մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդումները կարող են վկայել հենց ուկրաինացիների կողմից նման ահաբեկչություն նախապատրաստելու մտադրության մասին, որի նպատակը կլինի ՆԱՏՕ-ի ներքաշումը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է շվեդ էկոակտիվիստ Գրետա Տունբերգի հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաղթել այս պատերազմում, նշանակում է վերականգնել երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները. Զելենսկի