«Պրիգոժինին ասվել էր, որ ՊՆ-ի հետ պայմանագրեր չկնքելու դեպքում «Վագները» չի կարող մասնակցել ռազմական գործողություններին»

«Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին ասվել էր, որ եթե պայմանագիր չկնքի Պաշտպանության նախարարության հետ, ապա նրա վարձկանները այլևս չեն կարող մասնակցել հատուկ ռազմական գործողությանը, նրանց ֆինանսական ու նյութական միջոցներ չեն հատկացվի, այսօր ասել է պետդումայի բարձրաստիճան պատգամավոր, պաշտպանության հարցերով հանձնաժողվի նախագահ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապալովը։

«Ինչպես գիտեք, խռովության փորձից մի քանի օր առաջ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մարտական խնդիրներ կատարող բոլոր կազմավորումները պետք է պայմանագրեր կնքեն նախարարության հետ։ Բոլորը սկսեցին կատարել այդ բացարձակ ճիշտ որոշումը, բացի պարոն Պրիգոժինից»,- ասել է Կարտապալովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլի խոսնակը չի պատասխանել գեներալ Սուրովիկինին վերաբերող հարցին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում հաստատեցին Պրիգոժինի խռովության ժամանակ Ил-22 օդանավ կորցնելու մասին լուրերը