Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։
Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, ասված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Մեկ այլ հաղորդագրությամբ էլ ՊԲ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
«Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - նշում են կառույցից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Ստեփանակերտը հերքում են հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը