ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Աբխազիայի երկաթուղային ուղին վերաբացելու համար։ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախատեսված մասշտաբային ճանապարհային քարտեզն իրականացնելու համար», - նշել է նա։
Զախարովայի ասելով՝ այդ ճանապարհային քարտեզը ներառում է երկրների ղեկավարների մակարդակով ու համապատասխան հանձնաժողովների ստորագրած փաստաթղթեր։
«Ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է, որպեսզի այդ բոլորն իրականացվի», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: