Իրանում փոթորկի պատճառով ավելի քան հազար մարդ է հոսպիտալացվել, մեկ զոհ կա

Իրան - Փոթորկի հետևանքով տարածվող փոշին Սիստան և Բալուջիստան նահանգում, 26-ը հունիսի, 2023թ.

Իրանի հարավ-արևելքում փոթորկի պատճառով ավելի քան հազար մարդ է հոսպիտալացվել, տուժածներից մեկը մահացել է շնչառական խնդիրների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի վարչությանը։

Բժիշկները նշում են, որ փոթորկի հետևանքով տարածված մեծ ծավալի փոշին մարդկանց մոտ շնչառական, տեսողական ու սրտի աշխատանքի խնդիրներ է առաջացրել։