Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ 8 զինծառայողներ:
Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան, ընդգծում է Արցախի ՊՆ-ն:
Այս գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել։ Պաշտպանության բանակն այսօր առավոտյան հրապարակեց նրանց անունները՝ առանց նշելու տարիքը։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ, Ադրբեջանի զինուժը հրետանային միջոցներից կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել