Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի առթիվ, երկու առաջնորդները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունները։
«Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է արտահայտվել, որ երկկողմ բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման շուրջ», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»