Ռուսական դատարանը 4 միլիարդ ռուբլու՝ 47 միլիոն դոլարի տուգանք է կիրառել Google ընկերության դեմ՝ նախկին տուգանքը չվճարելու համար։ Պատժամիջոցը սահմանվել էր Ռոսկոմնադզորի կողմից՝ տեսանյութերի տեղակայման ոլորտում մենաշնորհային դիրքի ու կողմնակալ կանոնների պատճառաբանությամբ։
Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի մեկնարկից ի վեր Google ի տնօրինության տակ գտնվող YouTube-ը արգելափակել է Ռուսաստանի պետբյուջեից ֆինանսավորվող ալիքները ողջ աշխարհում։