Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. ՊՆ

Այսօր՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Բաքուն, իր հերթին, կրկին հերքել է այս տեղեկատվությունը։

Երասխում Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարեց, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկան վնասվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք էստեղից տեղ չենք գնալու»․Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները