Ադրբեջանական մարտական դիրքից երեկ կրակել են Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ հաղորդագրության՝ Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելի է եղել։ Տուժածներ չկան։
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Պաշտպանության բանակն, իր հերթին, հայտնել էր, որ երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։