Կրեմլը հրապարակել է Վլադիմիր Պուտինի առաջին տեսաուղերձը հունիսի 24-ի իրադարձություններից հետո։ Դրանում Ռուսաստանի նախագահը ողջունում է «Ապագայի ինժեներներ» երիտասարդական արդյունաբերական համաժողովի մասնակիցներին։
«Ուղերձը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում, սակայն հստակ չէ, թե երբ է այն տեսագրվել», - գրում է Reuters -ը։
Վերջին անգամ Պուտինը տեսախցիկների առաջ էր հայտնվել շաբաթ օրը՝ դատապարտելով «Վագներ» ընկերության կողմից իրականացված խռովությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը դավաճանություն անվանեց և խոստացավ խստորեն պատժել «զինված խռովության» կազմակերպիչներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոն Ռուսաստանում ձախողված հեղաշրջման թեմայով հեռախոսով զրուցել է Պուտինի, ապա Նազարբաևի հետ