Թուրքիան և Շվեդիան բարձր մակարդակում հանդիպում կանցկացնեն Բրյուսելում մինչև Հյուսիսատլանտյան դաշինքի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը, հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների արտգործնախարարները, հետախուզության ղեկավարները և ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։ Հանդիպման նպատակն է լինելու առաջընթացի հասնել Շվեդիայի՝ դաշինքին անդամակցության հարցում», - հայտարարել է Ստոլտենբերգը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը Էրդողանին կոչ է անում անհապաղ վերացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով խոչընդոտները