Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ևս 45 «Գեպարդ» զենիթային կայանք

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ևս 45 «Գեպարդ» զենիթային կայանք, հայտարարել է Ուկրաինայի իրավիճակային գերմանական կենտրոնի ղեկավար, բրիգադային գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը։

Առաջիկա շաբաթներին կմատակարարվի 15 ՀՕՊ, ևս 30-ը նախատեսվում է տեղափոխել մինչև տարեվերջ, նշել է նա։
Մինչև տարեվերջ Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային կմատակարարի ևս 2 IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ, հաջորդ տարի կփոխանցի ևս 4 միավոր ՀՕՊ նման համակարգեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան Գերմանիայից առաջիկայում կստանա Leopard 1А5 տեսակի 110 հրասայլ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը պետք է պատրաստվի Կիևին երկար ժամանակ զենք և զինամթերք մատակարարելուն․ Ստոլտենբերգ